Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ելույթից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով կառավարության անդամներին, նշեց.
«Ինչո՞ւ այդպես ոգևորվեցիք, լավ բան ա ասում դրա համար, թե՞ հավատ չի ներշնչում` դրա համար: Պարոն Ճշմարիտյանի ասածները հիմնավոր էին, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն է»:
Կարեն Ճշմարիտյանն իր խոսքում անդրադարձավ ներդրումների խնդրին: Նախարարը նշեց, որ ընդհանուր ներդրումներն աճել են, և պետք չէ շեշատադրում անել այն բանի վրա, որ ուղղակի ներդրումները նվազել են: Հենց այս ելույթի ժամանակ էլ ոմանք ժպտում էին, որն էլ առաջացրեց վարչապետի զայրույթը: