Էջմիածինցիներն իրենց քաղաքի և քաղաքապետի աշխատանքի մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2006 թվականին Էջմիածնի քաղաքապետարանին կից գործող Գեղարվեստական խորհուրդը որոշեց հոկտեմբերի 8-ը նշել որպես Էջմիածնի օր:

Նպատակը քաղաքի տարբեր ոլորտներոմ, այդ թվում` ճարտարապետամշակութային, առկա խնդիրների լուծումն էր: Խորհուրդը կոչված էր պահպանելու քաղաքի պատմամշակութային ժառանգությունները, հուշարձանները: Եվ տարիներ շարունակ հոկտեմբերի 8­-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են հյուրեր հանրապետությունից և արտերկրից:

Այս տարի Էջմիածնի համար կրկնակի տոն էր: Քաղաքի օրը բացվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին: Քաղաքական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սպարապետի ծնողները, հարազատներն այսօր Էջմիածնում էին:

Էջմիածինցիները սիրում են իրենց քաղաքը, գոհ են տիրող մթնոլորտից: Armlur.am-ի կողմից հարցվածներն, իհարկե, նկատեցին, որ քաղաքում դեռևս անելու շատ բան կա, սակայն հանրապետությունում, կարելի է ասել, ամենամաքուր և ապահով քաղաքը Էջմիածինն է:

Իսկ թե ինչպես են գնահատում էջմիածինցիները քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աշխատանքը, ինչ խնդիրներ են լուծվել, ինչպիսիք դեռ պետք է լուծվեն, դիտեք Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս