Առաջարկում եմ` ովքեր սև ակնոցներով են նայում, հանեն դրանք. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում չեղյալ համարվեց այս տարվա հունիսի 25-Ին ընդունված որոշումը: Համաձայն այդ որոշման 2000 դրամով բարձրացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացում տեղի չունեցավ:

Արտեմ Ասատրյանն այսօր ներկայացրեց նաև  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի ժամանակ վարչապետը նշեց, որ բոլոր երկրներում սոցիալական ծախսերը նվազում են, իսկ Հայաստանի կառավարությունը 4 մլրդ դրամով սոցիալական բեռն ավելացնում է:

«Առաջարկում եմ, որ այն մարդիկ, ովքեր սև ակնոցներով են նայում, հանեն դրանք», – նշեց նա և բոլորին հորդորեց լավ լսել:

 

 




Լրահոս