ԱՄՆ ռազմատրանսպորտային Lockheed C-130 Hercules ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիկ ռազմաօդային բազայի մարզում: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում է գտնվել Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը և ամերիկացի ավելի քան 100 զինծառայողներ, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:
Ականատեսները հաստատում են, որ գոլորշու հետք են նկատել, իսկ հետո վառ բոցկլտում: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան: Ինքնաթիռի վթարի վայրում ոստիկաններ են աշխատում, որոնողական և ահաբեկիչների ձերբակալման աշխատանքներ են տարվում:
Ինքնաթիռի կործանման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,-փոխանցում է ամերիկյան FoxNews ռադիոկայանի հաղորդավարը: