Անդրադառնալով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան երեկվա հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի գնահատականին, թե “60 տոկոսից ավելի ձայնը շատ լավ արդյունք է”` “Ժողովուրդը” գրել է, թե հատկապես Հայաստանի հետընտրական գործընթացների ֆոնի վրա նման գնահատականի հնչեցումը ռազմավարական գործընկերոջ կողմից այնքան էլ գեղեցիկ չի հնչում:
Միաժամանակ թերթը գրել է. “”Ժողովուրդ”-ի` նախագահական նստավայրի աղբյուրների փոխանցմամբ`այս անգամ ևս խոսվել է Մաքսային միության ու Եվրասիական միության վերաբերյալ, քննարկվել է նաև ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի սակագնի խնդիրը: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ս. Սարգսյանին չի հաջողվել որևէ կերպ համոզել, որ ռուսական կողմը չգնա գազի սակագնի կտրուկ բարձրացման. այս հարցի վերաբերյալ պաշտոնական Մոսկվան անդրդվելի է”:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում