“Հրապարակը” գրում է. “Չնայած սպասվում էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում “քողարկված” ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման “բան չի ասում”:
4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը` Հովիկ Մուսայելյանը` AP ոլորտի ներկայացուցիչը, “Սինոփսիսի” տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ նախկին ավագանու անդամները: Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւս ցուցակում է՝ հեռավոր համարներում:
Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն` ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, մեր տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին”: