ԲՀԿ տարածքային կառույցը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին և որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին։: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բաբայանը նշել է, որ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ: «Նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին», – նշեց նա:

Նա հավելեց, որ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու մասին քննարկումներ չեն եղել:  «Այս պահին նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- նշեց պատգամավորը։

Վահան Բաբայանը նաև հավելեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մի քանի ԲՀԿ-ականների չմասնակցելն իրենք համարել են հարգելի։




Լրահոս