ՀԺ.Միլիոնների չարաշահումներ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” թերթը գրում է.
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում միայն 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմինների մեր աղբյուրները։
Շաբաթներ առաջ ոստիկանությունը մեր թղթակցին տեղեկացրել էր, որ ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։ Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթերը ներառված են նույն քրգործում։ Կներգրավվի՞ Վարդան Ղուկասյանն այդ գործում որպես կասկածյալ, դեռ պարզ չէ։ Համապատասխան մարմիները ոչ պաշտոնապես հաստատեցին ընդամենը, որ մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահման մասին է խոսքը՝ ոչ միայն Գյումրիի ասֆալտապատման, այլ նաեւ աղբահանության եւ այլ ոլորտներում:




Լրահոս