Հրապարակը. ՀՀԿ-ում խուճապի մե՞ջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրել է.
“Մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է դասեր քաղել նախագահական ընտրություններից և հատկապես մեծ պատասխանատվություն է դրել Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա: Բարդ վիճակում են հայտնվել մանավանդ Աջափնյակ, Ավան, Արաբկիր համայնքների թաղապետերը, որտեղ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջիններս պետք է կուսղեկավարությանն ապացուցեն իրենց հավատարմությունը և ապահովեն բարձր արդյունքներ ՀՀԿ-ի օգտին, այլապես վարչական վենդետայի կենթարկվեն: Եթե նախորդ ընտրություններին կատարվածը դեմոկրատական ընտրությունների “ատմասկայով” մատուցվեց հանրությանը, ապա դա չի նշանակում, որ այս անգամ էլ նույնը կարող են անել: Տարոնն էլ ապացուցելու խնդիր ունի, որ ինքը կարոդ ուժ է և արժանի է քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելուն: Ուստի, արդեն գործի են դրել ՀՀԿ-ական ոսկի երիտասարդությանը, թաղային մեծ ու փոքր հեղինակություններին, այսպես ասած` “ընտրական ջոկատներ” են կազմել ու պատրաստվում են մարտի: Ընտրություններին վերաբերվում են որպես ճակատամարտի, որտեղ պետք է ռևանշ վերցնեն փետրվարի 18-ի դիմաց: Այս օրերին նախապատրաստական ժողովներ են հրավիրում Տարոնի մոտ` խիստ գաղտնի, որոնց մասին որևէ խոսք չի ասվում հանրությանը: Նախօրեին ՀՀԿ-ականներից մեկն ասաց, որ մինչև ուշ գիշեր Տարոնի մոտ ժողով են արել ու քննարկել ՀՀԿ ցուցակի բովանդակությունն ու այլ կազմակերպչական հարցեր, սակայն հույժ գաղտնի է պահվում: Շտաբի պետ Շարմազանովն էլ, ով սովորաբար հաճույքով է շփվում լրագրողների հետ, այժմ խուսափում է հարցուպատասխանից”:




Լրահոս