«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական զենք են կիրառել, գրում է Mignews-ը:
Ահաբեկիչներն Իրաքի հյուսիսում բախվել են քրդական ուժերի հետ:
Բախումներից հետո քրդերը հայտարարել են, որ ահաբեկիչները կրակել են թունավոր գազ պարունակող հրթիռներից:
Նշվում է, որ մեղադրանքներն անհիմն չեն եղել, քանի որ քրդերը որպես ապացույց 35 մարդու արյան նմուշներ են ներկայացրել, ովքեր մասնակցություն են ունեցել բախումներին: Նրանց արյան մեջ բժիշկներն իսկապես թունավոր գազերի հետքեր են հայտնաբերել: