
Իրանի հարավ-արևելքում երկու ուղտերի հետ բախումից խուսափելու փորձի արդյունքում ավտոբուսը շրջվել է, 25 մարդ տուժել է, հայտնում է IRNA գործակալությունը` հղում կատարելով տեղի շտապօգնության տվյալներին:
Միջադեպը գրանցվել է այսօր երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան ու Բելուջիստան նահանգներում:
Շտապօգնության ներկայացուցիչ Ֆարիբուրզ Ռաշեդին հայտնել է, որ վթարի արդյունքում ավտոբուսի ուղևորները լուրջ վնասվածքներ են ստացել: Նրա խոսքերով` տուժածների մեծ մասը կոտրվածքներով մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել: