Հայկական ժամանակ. Կաթողիկոսի խորը լռությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին:
“ՀԺ”-ի թղթակիցը երկու օր է, փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ “Հժ”-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. 
“(…) Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ”: Սույն հարցերն անպատասխան են մնացել:




Լրահոս