Կիևը դեֆոլտ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի քաղխորհրդի պատգամավորները արտաքին պարտքերի վճարման մորատորիում են հայտարարել: Այս մասին գրում է «Корреспондент.net»-ը:

Համաձայն քաղխորհրդի որոշման` պարտավորությունների մարումը կդադարի նոյեմբերի 6-ին: Կիևը պարտք է 18 միլիարդ գրիվեն (ավելի քան 840 միլիոն դոլար): Քաղխորհրդի բյուջետային հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Ստրաննիկովը պարզաբանել է, որ Կիևը չի կարողացել պայմանավորվել վարկատուների հետ:

Նա նաև հայտնել է, որ Կիևն այժմ պատրաստվում է ջեռուցման սեզոնին և բյուջեի միջոցները նախ և առաջ կուղղվեն քաղաքաբնակներին ջերմությամբ ապահովելուն, շքամուտքների վերանորոգմանն ու այլ կոմունալ նպատակների ի կատար ածմանը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ քաղաքը դադարում է արտաքին պարտքի վճարումը, հայտնում է «Сегодня.ua»-ը:




Լրահոս