Կրեմլը մեկնաբանել է ռուսական գազից հրաժարվելու մասին Էրդողանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  ռուսական գազից հնարավոր հրաժարականի մասին հայտարարությունը, գրում է Российская Газета‎-ն:

«Մոսկվան գնահատում է Անկարայի հետ հարաբերությունները և հույս ունի, որ նախատեսված ծրագրերն ուժի մեջ կմնան: Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստում են Թուրքիայի սահմանի մոտ անվտանգության ապահովմանը»,-լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, նախագահը տեղեկացված է պարոն Էրդողանի հայտարարության մասին: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ երկկողմ համագործակցությունը, առավել ևս, որ այն փոխշահավետ է երկու երկրների ժողովուրդների համար»,-նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարման հարցը կարող է վերանայվել, իսկ«Ակկույու» ԱԷԿ-ի կառուցումը կարող է փոխանցվել մեկ ուրիշին:




Լրահոս