Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները՝ Իտալիայի խոշորագույն ցուցահանդեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով Իտալիայի Ռիմինի քաղաքում հայկական 4 ընկերություններ հոկտեմբերի 8-10-ը «TTG Incontri-2015» միջազգայինցուցահանդեսին ներկայացնում են Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները:

Կազմակերպվելով Իտալիայի Ռիմինի քաղաքում՝TTG Incontri-հանդիպումներն անցած 52 տարում դարձել են Եվրոպայի և Իտալիայի ամենահամապարփակ իրադարձությունը տուրիզմի ոլորտում: TTG 52-րդի շեշտը նորարարության վրա է դրված: Ոլորտի ավելի քան 1100 գնորդներ աշխարհի 85 երկրից հետաքրքրված են նոր զբոսաշրջային պրոդուկտներով: ԷՔՍՊՈ-ն զբաղեցնում է 100 000 քմ տարածք և ներկայացնում զբոսաշրջային ավելի քան 130 ուղղություն:
Հայկական «Երկիր Նաիրի», «Արմենիա Թրավել», «Նատուրա Տուր» և «Լոռե Թրավել» ընկերությունների հետ միասին այս տարի ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 60 000 ճանաչված ու նորաստեղծ զբոսաշրջային գործակալություններ Իտալիայից, Եվրոպայից և ամբողջ աշխարհից: Հայկական ընկերությունները B2B հանդիպումների ընթացքում եվրոպացի գործընկերներին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային ուղղությունները, տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունը, զբոսաշրջային նոր պրոդուկտները` համագործակցություն ստեղծելու ծրագրերով:

«Հաշվի առնելով, որ զբոսաշրջության տեսանկյունից Իտալիան Հայաստանի համար թիրախային երկիր է, կարևորում եմ այս ցուցահանդեսին մեր ընկերությունների մասնակցությունը, որի միջոցով նրանք կկարողանան ավելի շատ իտալացի և եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել հայաստանյան ուղղության վրա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:




Լրահոս