Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների անսպասելի պարը Բուենոս Այրեսում ցույցի ժամանակ համացանցի հիթ է դարձել, փոխանցում է The Telegraph-ը: Երկրի ղեկավարը եկել էր աջակցելու Արգենտինայի նախագահի թեկնածու Դանիել Սցիոլիին:
Նախընտրական ակցիայի վերջում քաղաքական թեմայով ռիթմիկ երգ է հնչել, որի ժամանակ Քիրշները ցուցադրել է իր պարային կարողությունները: