Լեհ մրցավարը կսպասարկի Հայաստան-Ալբանիա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպումը:

Խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկեվիչը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին և Տոմաշ Մուսիալը:




Լրահոս