Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի առաջին տուրի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Չեխիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով:
6` Օնդրեյ Միխալիկ՝ 1:0
15՝ Յան Կուխտա՝ 2:0
20` Օնդրեյ Միխալիկ՝ 3:0
56` Մատեյ Պուլկրաբ՝ 4:0
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ա) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 8. Էդգար Մովսիսյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան
Պահեստայիններ՝ 1. Սուրեն Ալոյան 9. Էմիլ Եղիազարյան 10. Դավիթ Մարտիրոսյան 13. Արամ Կարապետյան 14. Արթուր Նադիրյան 15. Գրիգորի Էմեքսուզյան 17. Մհեր Սաֆարյան
Գլխավոր մարզիչ՝ Մարկ Լելևր
Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Սերբիայի հավաքականի հետ: