
“Հունդայի” մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 12-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: