Ռուսական ինքնաթիռները Սիրիայում . 100-ից ավել հասցված ավիահարված (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ավիացիան Սիրիայում օպերացիայի մեկնարկից հետո 112 ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին, հայտարարել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևի խոսքերով` ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել զինյալների ուսուցման, կառավարման կետերի, կապի, սպառազինության արտադրման գործարաններին ու սպառազինության պահեստներին:

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը նշել է, որ ավիահարվածները հասցվում են միայն ստուգված ու հստակեցված թիրախներին, մինչ ավիահարվածները  երկարատև ու քրտնաջան նախապատրաստություն է տարվում:

1297136666

2015 թ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնային խորհուրդը Վլադիմիր Պուտինի հայցից հետո միաձայն կերպով քվեարկեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերն օգտագործելու օգտին:

Դմիտրի Վինոգրադովը հրապարակել է ռուսական ռազմական ավիացիայի ինքնաթիռների լուսանկարները:

1298766714

1298765454

1298765210

1298761549

1298722129




Լրահոս