Եթե Վազգեն Սարգսյանը լիներ, չեմ կարծում` Սահմանադրություն փոփոխելու խնդիր լիներ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խնդիրները միշտ են լինելու և դրանք անվերջ են, պետւթյունն առաջ գնալու խնդիրներ պետք է լուծի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Ի նկատի ունեմ, թե ԵՏՄ մտնելը, թե անհեթեթ սահմանադրական բարեփոխումները, այս քննարկումները», – նշեց նա:

Արամ Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը չէր ընդունի այսօրվա փոփոխությունները, քանի որ նա լրիվ քաղաքական համակարգի կողմնակից էր:

«Ինքն արտահայտվել է այդ մասով, և ես ինքս էլ նախագահական համակարգի կողմնակից եմ: Եթե Վազգենը լիներ, չեմ կարծում, որ այսօր խնդիր լիներ սահմանադրություն փոխելու: Նրա պարագայում չէր կարող սոցիալական այսպիսի բևեռվածություն լինել», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս