Մարտի 9-ին Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի ունեցավ հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմի ցուցադրումը:
Մեծ Եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաեւ Շանհայ քաղաքում: