
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կանխելու համար, գրում է Vestkavkaza-ն:
Նա նշել է, որ դեռևս լուրջ վտանգ չկա, քանի որ կոնֆլիկտի բոլոր կողմերը և երկրները կարող են բանակցություններ սկսել:
Դավութօղլուն հավելել է, որ չի կարող կանխագուշակել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, եթե նույն կերպ շարունակվի խախտվել միջազագային իրավունքը: