Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դիկապրիոն որոշել է ազատվել ազատ տղամարդու կարգավիճակից:
Ինչպես հաստատում են ամերիկյան ОК! ամսագրի աղբյուրները՝ 40-ամյա Դիկապրիոն անսպասելի առաջարկություն է արել 25-ամյա մոդել Քելլի Ռորբախին ռոմանտիկ ընթրիքի ժամանակ:
«Լեոն ասել է, որ ցանկանում է իր կյանքի մնացած կեսն անց կացնել նրա հետ: Դիկապրիոն ասել է, որ իսկապես ցանկանում է ամուսնանալ»,-պատմել է սիրահար զույգին մոտ կանգնած աղբյուրը: