
Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 04.55-ին սննդային թունավորման նախանշաններով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Էմինեսկի փողոցի շենքերից մեկի բնակիչներ` 23-ամյա Եղիա Բոլոյանը, 20-ամյա Սեւակ Կասիսը, 26-ամյա Արփինե Շահվերդյանն ու 21-ամյա Միքայել Պետրոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է: