Երևանի ավագանու նիստում այսօր հաստատվեց բանաստեղծ Վահրամ Սահակյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման բնակարան հատկացնելու որոշումը:
Որոշումը բուռն քննարկումերի առիթ դարձավ: Կային և բացասական, և դրական արտահայտվողներ:
Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողներին հարցին ի պատասխան ասաց, որ արդյոք կարող են լրագրողները իրենց աշխատավարձով տուն գնել:
«Մեր մոտ միշտ դժգոհություն լինում է, ինչ-որ մեկը մեկին սիրում է մյուսին` չէ:
Ես պաշտում եմ Վահրամ Սահակյանին: Նա մեր ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է: Ամեն մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը: Իսկ Զառա Արամյանն էլ բավականին մեծ գործ է կատարել նաև Հանրային ռադիոյի և հեռուստատեսության համար»:
Մանրամասները` տեսանյութում