Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել«2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը: Հիմնական զեկուցողը եղել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Այս տարի ամփոփված են 188 համակարգային խնդիրներ, որոնցից 60-ը օրենսդրական են: Դրանցից 40-ն առանձնացրել եմ՝ այսօր ներկայացնելու համար: 40 խնդիրներն ուղարկվելու է բոլոր խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովներին, որպեսզի սերտ համագործակցության արդյունքում հարցերը լուծվեն»,- նշեց ՄԻՊ-ը:
Նա նշեց, որ թերի են պետպատվերով տրվող դեղորայքի որակի անբավարար լինելը, խնամակալության մարմիններին կից գործող հանձնաժողովների գործունեությունը: Անդրեասյանի խոսքով, հաջորդ խնդիրը վերաբերում է դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններին, քանի որ մասնավորապես կալանավայրերում գտնվող անձինք, ովքեր չեն աշխատում, գումար չեն վաստակում, հաճախ կարիք ունեն ստանալ պատճեններ, որոնց պետական տուրքի գումարը 150 դրամ է: