![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/53ec00c257b898ab16b9d3d65eb954c47a05b9a2.jpg)
Սանկտ-Պետերբուրգի հյուսիսում պայթյուն է գրանցվել: Ինչպես հայտնում է տեղի «Ֆոնտանկա» հրատարակչությունը, արտակարգ դեպքը գրանցվել է Մեծ Սամպսոնիևյան պողոտայի ու Կանտեմիրովի փողոցների հատման վայրում:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», 66-ամյա թոշակառուի պայուսակում տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ռազմաբժշկական ակադեմիա:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: