Այսօր՝ մարտի 13-ի առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմության առաջնորդ, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրանք առանձին զրույց են ունեցել:
“Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը տեղյակ չէին, թե ինչի մասին են նրանք զրուցել, իկ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր ժամը 17-ին կայանալիք ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ առավոտյան ՀՀ ոստիկանությունը “Ժառանգության” առաջնորդին թույլատրել էր անցկացնել վրանի տակ` անձրևից պաշտպանվելու նպատակով, բայց ավելի ուշ ոստիկանների հորդորով վրանը փակվեց: