Այսօր Փոստի աշխատակիցների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ը Փոստի աշխատակիցների միջազգային օրն է:

1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1874 թվականին այդ օրը ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը: Տոնի մասին որոշումը կայացվել է 1969 թվականին Տոկիոյում Փոստատարների համաշխարհային միության կոնգրեսի ժամանակ:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսած անցկացվում է Նամակի միջազգային շաբաթ:

Աշխարհում առաջին փոստային նամականիշերը ի հայտ են եկել 1840 թվականին Անգլիայում:




Լրահոս