Վահրամ Շահինյանին «կկախե՞ն», թե՞ կպարգևատրեն». սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եւ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել: Իհարկե, Հայաստանում քրգործերն ուղղորդելն «արգելված չէ», սակայն նման բան կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իմացությամբ:

Ըստ երեւույթին, այս «կանոնն» է խախտել Վահրամ Շահինյանը` ամենայն հավանականությամբ քննելով իր փեսայի` Արարատի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի ենթակայի գործած արարքի մանրամասները: Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի կամ անգամ մեղադրանք առաջադրվի նրա նկատմամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը կասի` «կախե՞լ», թե պարգեւատրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս