«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ: Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ: Դրանք այն աշակերտներն են, որոնք դպրոցից վերցրել են իրենց փաստաթղթերը, այսինքն՝ պաշտոնապես են տեղափոխվել: Բացի այդ՝ տնօրենն ասել է, որ կան նաեւ աշակերտներ, որոնք այժմ այլ բնակավայրերի դպրոցներ են հաճախում, բայց Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել: Հրետակոծություններից հետո Կոթիից միայն Նոյեմբերյանի հիմնական դպրոց արդեն իսկ տեղափոխվել է յոթ երեխա: Ի դեպ, Կոթիից բացի՝ Նոյեմբերյանի հիմնական դպրոց աշակերտներ են տեղափոխվել նաեւ Դովեղ գյուղից՝ երկու երեխա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: