Այսօր մեկնարկել է Հռոմի պապի ընտրությունների երկրորդ օրը: Համաձայն կանոնակարգի՝ առաջին օրը կարդինալները քվեարկում են ընդամենը մեկ անգամ: Մնացած բոլոր օրերին ընտրությունները տեղի կունենան 4 փուլով: Կարդինալների աշխատանքի արդյունքը կերևա միայն օրվա մեջ երկու անգամ, երբ օրվա առաջին և երկրորդ կեսին կայրվեն քվեաթերթիկները: Հիմնական երկու թեկնածուներն են համարվում 71-ամյա Անջելո Սկոլը Իտալիայից և 63-ամյա բրազիլիացի կարդինալ Օդիլո Շերերը:
Վատիկանում Հռոմի պապի ընտրությունները շարունակվում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ