
Մարտի 12-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Մալաթիայի անձնագրային բաժանմունքի ծառայողները Արամ Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Դավիթ Պ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: