ԴԱՀԿ-ն մանկական տակդիրներ է աճուրդի հանել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ եւ արտադրամասեր, այլեւ մանկական տակդիրներ (փամփերս): ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների եւ գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով:

4-րդ համարի մանկական 134 փաթեթ տակդիրն արժի 502 հազար դրամ, իսկ 5-րդ համարի 504 փաթեթ տակդիրը՝ մոտ 2 մլն դրամ: Մանկական տակդիրները գտնվում են Արմավիրի մարզում: Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից: ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադրության են: Այնպես որ, կարող եք չշտապել, դրանք մինչեւ 2017 թվականը դեռեւս օգտագործման ենթակա են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս