
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ և պարտվեց 0:4 հաշվով: Հայաստանի հավաքականը 5-րդ անգամ էր հանդիպում ֆրանսիացիներին և կրեց 5-րդ պարտությունը:
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Երեւանում, որտեղ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում կընդունի ալբանացիներին:
Ընկերական խաղ
Ֆրանսիա – Հայաստան՝ 4:0
Անտուան Գրիզման, 35, Յոան Կաբայ, 55, Քարիմ Բենզեմա, 78, 79