
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ մարտի 13-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է միանգամից 0.93%-ով կամ 1.83 կետով: Բորսայում այսօր վաճառվել է 4.5 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 414 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 415 դրամն է: