
Օքլահոմայի 22-ամյա բնակչուհին Facebook սոցիալական կայքով վաճառքի է հանել իր 2 դուստրերին՝ 4.000 ԱՄՆ դոլար գնով: Փոքրը 10 ամսական է, մեծը՝ 2 տարեկան:Ամերիկուհին այս առաջարկով հայտարարություն է տեղադրել Facebook-ում: Այդ փողով ամերիկուհին նպատակ է ունեցել բանտից հանել իր փեսացուին, ում վարկի չափը 40.000 դոլար է: Փոխարենը կինն ինքն է այժմ ձերբակալվել: