![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_74de4a7cef13debdcc9b1ed2b7ee3b7e.jpg)
Հաագայում Միջազգային քրեական դատարանի դատախազը 2008թ.-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության մասին որոշում է ընդունել, գրում է «Коммерсантъ»-ը:
Ռուսական կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրման հարցով որոշում է ընդունվել այն մասին, որ կոնֆլիկտի ընթացքում մի շարք ռազմական հանցագործություններ են իրականացվել, որոնց հետ կարող է առնչություն ունենալ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
ԵԱՀԿ մոնիտորինգային կոմիտեի վրացի ղեկավարի նախկին տեղակալ Էլենե Թևդորաձեն նշել է, որ Սաակաշվիլիին կարող է մինչև 30 տարվա կամ նույնիսկ ցմահ ազատազրկում սպառնալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին զրկել քաղաքացիությունից: