
Ռուսաստանի Կենտրոնական բանկը Սոչիի օլիմպիական խաղերին ընդառաջ թողարկել է ամենաթանկ ոսկյա մետաղադրամը,- գրում է Дни.ру-ն: “Պրոմեթևս” մետաղադրամի նախնական գինը 2 մլն ռուբլի է սակայն, ըստ բանկի ղեկավարության, եթե պահանջարկը մեծ լինի, գինը կարող է աճել: Մետաղադրամը պատրաստված է 999 հարգի ոսկուց և կշռում է 1 կգ: