![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1424542730_kasim_suleymani_olduruldu_mu_h538-600x3111.jpg)
Հալեպում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա) կառավարական ուժերի օպերացիայի ժամանակ զոհվել է իրանցի ռազմական խորհրդական, գեներալ Հոսեյն Համդանին, հայտնում է ТАСС-ը:
Հալեպի հյուսիսում բախվել են սիրիական բանակն ու ազգային ոստիկանության ստորաբաժանումները:
Ավելի վաղ հարձակման մասին պաշտոնապես հայտարարել է սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդալլա Այուբը: Նրա խոսքով՝ «ռուսական ավիացիայի հարվածները խաթարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների անվտանգությունը»: