Եվրամիությունը կարող է մոտ ժամանակներս չեղյալ հայտարարել Բելառուսի և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ պատժամիջոցները, գրում է Sputnik Беларусь-ը:
Նշվում է, որ որոշումը կախված է պետության ղեկավարի ընտրությունների ընթացքից, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 11-ին:
Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները՝ պատժամիջոցների չեղյալ համարման մասին որոշումը կարող է ընդունվել երկուշաբթի օրը: «Եվրամիությունը պետք է արձագանքի բելառուս քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոյի՝ եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները բարելավվեցին այն բանից հետո, երբ նա ակտիվորեն մասնակցեց Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը, երբ անջատողականներն ու Կիևի իշխանությունները բանակցություններ անցկացրեցին Մինսկում: