Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման մասին: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել գերմանական Պասսաու քաղաքում, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Մենք պետք է ջանքեր գործադրենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Սա նորաձև չէ, սակայն այդպես պետք է լինի»,- ընդգծել է Յունկերը:
ԵՄ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև Եվրոպայում ներգաղթային ճգնաժամին, որը, նրա գնահատականով, ևս մի քանի տարի կտևի: Նա նաև դեմ է հանդես եկել Եվրամիության որոշ երկրների միակողմանի քայլերին՝ ուղղված ներգաղթային ճգնաժամի հաղթահարմանն ու եվրոպական պետությունների միջև «ցանկապատերի» ստեղծմանը: