Business Insider հեղինակավոր պարբերականը հրապարակել է համաշխարհային առաջնորդների նստավայրերը: Դրանց թվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Լիխտեյնշտեյնի և այլ պետությունների առաջնորդների նստավայրերը:
Պետությունների առաջին դեմքերի տներում ուղղաթիռի հրապարակներ են, ահռելի ավտոպարկեր, շքեղ կահույք և դեկորի իրեր:
Կվիրինալյան պալատ
Իտալիայի նախագահի 3 նստավայրերից մեկն է: Պալատը կառուցվել է 1573թ.-ին:


Վադուց ամրոց
Հանս-Ադամ II իշխանի նստավայրն է: Այցելուների համար ամրոցի տարածքը տարվա մեջ մեկ անգամ՝ Լիխտեյնշտեյնի ազգային տոնին են բացում:

Բելվյու ամրոց
Գերմանիայի նախագահի պաշտոնական նստավայրն է 1994թ.-ից: Այժմ այստեղ է բնակվում Իոահիմ Գաուկն իր ընտանիքի հետ:

Աքսարայ պալատ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրն է: 2014թ.-ին կառուցված պալատում ավելի քան 1000 սենյակներ են, որոնք օգտագործվում են պաշտոնական հանդիպումների համար:

Բուքինգեմյան պալատ
Բրիտանացի միապետերի նստավայրն է 1837թ.-ից: Պալատում 775 սենյակ է, որոնցից 52-ը՝ թագավորական ընտանիքի անդամների սենյակներն են: Պալատում արվեստի բազմաթիվ նմուշներ կան, մասնավորապես, պատերի վրա կախված են Ռեմբրանտի և Ռուբենսի աշխատանքները:


Վիետնամի նախագահի պալատը կառուցվել է 1906թ.-ին և այլժմ օգտագործվում է բացառապես պաշտոնական ընդունելությունների համար:

Չիտրալադա պալատ
Թայլանդի թագավորի նստավարն է, որի մոտակայքում ֆերմա է կառուցված՝ նախատեսված գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար:

Սպիտակ տուն
Ամերիկացի նախագահի նստավայրը, որտեղ վերջինս բնակվում է ընտանիքի հետ: Նստավայրում 6 հարկ կա, որոնցից երկուսը պատկանում են նախագահի ընտանիքին:


Ճապոնացի ղեկավարի կայսերական պալատ
Այն գտնվում է ահռելի այգում և շրջապատված է քարե ցանկապատով:

Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնական նստավայրն է 1840-ական թթ.-ից:



Ալվորադա պալատ
Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրն է 1956թ.-ից:































