
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվել է 2015 թվականի Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակը սահմանել է «Վեչերնի լիստ» պարբերականը, որը պատասխանատու է տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության կազմակերպման հարցում:
Նա քվերակության արդյունքում հավաքել է 105 միավոր` իր կարիերայի ընթացքում առաջին անգամ արժանանալով այդ մրցանակին:
Լավագույն եռյակում են հայտնվել նաև վինգեր Իվան Պերիշիչը («Վոլֆսբուրգ»/«Ինտեր»), ով ստացել է 85 միավոր և Լուկա Մոդրիչը («Ռեալ»)` 80 միավոր: