Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իշխանական վերնախավում թեև վերջնական որոշում չի կայացվել, սակայն ամենահարմար տարբերակը համարել են սա: Նախ` Մարզահամերգային համալիրը բավական մեծ է ու կկարողանա տեղավորել հյուրերի ցանկալի քանակ, բացի այդ` Ս. Սարգսյանն այսպես փորձում է խուսանավել Օպերայի մոտ հացադուլ անող և “իր տոնը փչացնող” Րաֆֆի Հովհաննիսյանից: Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած թերթի գրավոր հարցումը մնացել է անպատասխան: Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ այս հարցի վերաբերյալ չկա որևէ որոշում:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրթերթի այսօրվա համարում