Հայկական ժամանակ. Թանկացումները սկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ եւ առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով եւ ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով:
Նկատենք, որ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս