“Հրապարակը” գրում է, որ Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով:
ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը՝ երեւանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ: “Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես եւ մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանին առաջին համար գրելով, կուսակցության բյուրեղացման խնդիրն է լուծվում”,- կարծում են ԲՀԿ-ում՝ վստահ, որ ՀՅԴ-ն սխալ է անում առանց իրենց, մենակ գնալով ընտրությունների:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ԲՀԿ-“Ժառանգություն” բանակցություններին, ապա դրա տապալման պատճառներից մեկն էլ ցուցակի կազմման սկզբունքի շուրջ համաձայնության չգալն է եղել. “Ժառանգությունը” պնդել է, որ պետք է քաղաքացիական ցուցակ կազմվի, իսկ ՀՅԴ-ն՝ քաղաքական: