Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետը ցանկանում է 26-ամյա ֆուտբոլիստին իր թիմում տեսնել մրցաշրջանի ավարտից հետո։ Կատալոնական ակումբում հույս ունեն, որ «Բորուսիա»-ի հետ լավ հարաբերությունների շնորհիվ կհաջողվի նվազեցնել Ռոյսի տրանսֆերային արժեքը։