Իրանի իշխանությունները ցուցադրել են պատժի ավտոմատացված նոր գործիք` ձեռք կտրելու սարքավորում, որի օգտագործումը համապատասխանում է իսլամական իրավունքի նորմերին: Ինչպես գրում է РБК-ն, նոր սարքավորման կիրառումը ցուցադրել են դատապարտյալներից մեկի վրա: Կտրել են գողություն կատարելու մեջ մեղադրվող երկրի քաղաքացու ձեռքի 4 մատները:
Islamic Society of North America հավելում է, որ բացի կրած պատժից, գողը դատապարտվել է նաև 3 տարվա բանտարկության ու ստացել է 99 մտրակի հարված:
Հիշեցնենք, որ Իրանի օրենքի համաձայն` երկրի հոգևոր առաջնորդը շատ մեծ լիազորություններ ունի: